Ռուստամ Գասպարյանը մեր իրականության ամենից հայրենասեր քաղաքացնրեից էր, ով իր ողջ կյանքը ապրել է հայրենի հողի պահպանության կարևոր գաղափարն իր մեջ կրելով և այլոց սերմանելով։ Ռուստամ Գասպարյանն այսօր կբոլորեր ծննդյան վաթսուն տարին։
Ռ․ Գասպարյանը, ակտիվորեն մասնակցել արցախյան առաջին պատերազմին, ստեղծել է զինվորականների մի խումբ, որը անվանել է «Սև հովազ» անունով։ Խումբ իր արիություններով մեծ հեղինակություն է վաստակել։
Ջանֆիդա գյուղում ծնված, մեծացած հայորդին իր ողջ կենսագործունեությունը նվիրել է հայրենիքին։ Այդպես դաստիարակել է նաև իր զավակներին։ Պատահական չէ, որ հայրենիքի համար կարևորագույն ու ճակատագրական օրերին Ռ․ Գասպարյանն իր որդու հետ մարտերի ամենից թեժ կետում էր։
Նա իր մահկանացուն կնքում է պայքարի մեջ՝ որդու հետ միասին։ Ռ․ Գասպարյանի անմահանալու մասին լուրը հայտնի է դարձել հոկտեմբերի տասնյոթին։ Իր գործունեության համար հայրենանվեր հայորդին բազմիցս արժանացել է պատվավոր պագևների ու կոչումների։