Այսօր անմահացած հերոս Սուրեն Բաբայանի ծննդյան օրն է․


Այսօր անմահացած հերոս Սուրեն Բաբայանի ծննդյան օրն է։ Սուրենին հարազատները, մտերիմները Կյաժ էին անվանում։ Նա շատ ակտիվ ու ճկուն երիտասարդ էր։ Սուրենը կամավորագրվել է եղբոր հետ, երբ լսել է պшտերազմի մասին լուրը։

Նա եղել է տարբեր թեժ կետերում, իսկ նոյեմբերի սկզբին տեղափոխվել է Շուշի։ Նոյեմբերի տասնվեցին Սուրենի մայրիկի ծննդյան օրն է եղել։ Մայրը, որ մշտական կապի մեջ է եղել որդու հետ, խիստ անհանգստացել է՝ որդուց այդ օրը զանգ չստանալով։

Նա օրեր շարունակ փնտրել է որդուն, հետո իմացել է անդառնալի կորստի մասին։ Նա կապավոր էր։ Սուրենը ամուսնացած էր։ Նա որդի ունի։ Որդու անունը Գոռ է։ Փոքրիկ Գոռը ինը տարեկան է։

Սուրենի մասին հարազատները, նրան ճանաչողները վառ հիշողություններ ունեն։ Նրան հիշում են որպես կամեցող ու բարի երիտասարդի։

Այսօր կբոլորեր Սուրենի երեսուներկու տարին։ Նա անմահացավ մեր օջախների լույսը վառ պահելու համար։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!