Այսօր Անի Պետրոսյանի ծննդյան օրն է․ դերասանուհին անչափ տխուր գրառում է կատարել


Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, դերասանուհի Անի Պետրոսյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ քառասունմեկ տարեկան։ Տաղանդավոր դերասանուհուն հանրությունը տեսել է մի շարք նախագծերում և հիացել նրանով ու սիրել նրան։

Անին բավականին ակտիվ է նաև համացանցային տիրույթում։ Նա տարաբնույթ թեմատիկով գրառումներ և հրապարակումներ է կատարում և սերտ կապ պահպանում հանրության և իր հադիսատեսի հետ։

Դերասանուհուն հաճախ կարելի է տեսնել նաև թատրոնի բեմում։ Անի Պետրոսյանը աչքի է ընկնում հայրենասիրական իր մտքերով և համացանցային գրառումներով։ Նա վշտանում է հայրենիքի ցանկացած անհաջողության համար և այդ մասին մշտապես հայտնում իր կարծիքը։

Արդենն երրորդ տարին է Անին անգամ իր տարեդարձի օրը չի նշում, քանզի սրտում ուրախություն չկա։ Այսօր՝ իր ծննդյան օրվա առիթով, Անին գրել է․ «Երրորդ տարին է ծնունդս չեմ տոնում… Երրորդ տարին է՝ դեռ հավատում եմ, որ մյուս տարի…»։

Անկեղծորեն շնորհավորում ենք դերասանուհուն և լավագույնը մաղթում՝ խաղաղություն մեր սիրուն հայրենիքին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!