Այսօր Ադրիանո Չելենտանոյի ծննդյան օրն է


Իտալացի երաժիշտ, կինոդերասան, էստրադային երգիչ, կինոռեժիսոր, երգահան, հասարակակական գործիչ և հեռուստահաղորդավար Ադրիանո Չելենտանոն այսօր դարձավ 83 տարեկան։ Ծնվել է 1938 թվականին Իտալիայի Միլան քաղաքում։ Իր  կյանքի ընթացքում կատարել է 600 երգ և թողարկել 41 ալբոմ։Խաղացել է 40-ից ավել ֆիլմերում։ Առաջարկում ենք ընթերցել  դերասանի մասին հետևյալ հետաքրքրական փաստերը․

12 տարեկանում թողել է դպրոցը։ Եվ քանի որ ընտանիքն ապրում էր ծայրահեղ ծանր աղքատության մեջ, աշխատել է՝ որպես ժամագործի օգնական։

Ցայսօր դերասանի սիրած զբաղմունքը (հոբբի) ժամեր նորոգելն է։ Ինչպես նաև սիրում է զբաղվել թենիսով, բիլիարդով, շախմատով և սիրում է պատրաստել։

Որոշ երգերում Չելենտանոն կիրառել է մտացածին լեզու՝ «չելենտաներեն» իտալերեն՝ celentanesca։ Իսկ լսելիս այն կարծես իտալերենի և անգլերենի խառնուրդ լինի։

Չելենտանոյի անունով են  անվանել  1987 թվականի ապրիլի 24-ին հայտնագործած աստերոիդը։

Իտալիայում նրա բեմական շարժուձևի համար նրան անվանել են  «Molleggiato» (զսպանակների վրա)։

Չնայած այն բանին, որ Չելենտանոն տառապում է աերոֆոբիայով՝ այնուամենայնիվ, նա ԽՍՀՄ-ի համար բացառություն է արել և 1977 թվականին Մոսկվայում 2 անգամ համերգով է հանդես եկել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!