Այսօրվա ասելիքս մի փոքր տարբերվում է… Տաթևիկ Ադումյան


Տաթևիկ Ադումյանը վերջին տարիներին ակտիվորեն ճանապարհորդում է և բացահյտում աշխարհն ու վայելում կյանքը։

Դերասանուհին, ով ժամանակին աշխատանքային մեծ ու ակտիվ գործունեության մեջ էր, այս շրջանում կարծես դադար է առել։ Նա մեկը մյուսի ետևից ցույց է տալիս իր այցելած երկրները, ինչես նաև կադրեր ու դրվագներ ժամանցից ու հանգստից։

Այս անգամ Տաթևիկը գրել է․ «Այսօրվա ասելիքս մի փոքր տարբերվում է… Պատմությունը, անձի և հասարակության պատմությունները սովորաբար այս մասին լռում են… Հատկապես սոցիալական ցանցերում… Հատկապես հանրության պահանջների և ճնշումների ներքո…

Հատկապես, երբ կնոջից ակնկալում են, որ նա պետք է գեղեցիկ լինի, խելացի, միաժամանակ նաև ուժեղ և ինքնավստահ, անպայման հաջողության հասնի, իդեալական բալանս գտնի, չունենա վախեր կամ առնվազն թաքցնի դրանք, և այդպես շարունակ…

7 երեխաների մայր, NYTimes-ի 4 բեսթսելերների հեղինակ Ann Voskamp-ն այդ զգացողությունը հետևյալ կերպ է նկարագրել. «Աշխարհում բավական շատ են կանայք, ովքեր ապրում են՝ քողարկելով սեփական անապահովության զգացումը։ Աշխարհին անհրաժեշտ են սեփական խոցելիությունն ընդունելու քաջություն ունեցող կանայք»»։


Понравилась статья? Поделиться с друзьями: