Այսօր՝ հունվարի 23-ին, հայ մեծանուն դերասան Կարպ(Կարպիս) Խաչվանքյանի ծննդյան օրն է


Այսօր՝ հունվարի 23-ին, հայ մեծանուն դերասան Կարպ(Կարպիս) Խաչվանքյանի 97-րդ տարելիցն է։ Ծնվել է Վրաստանում(Ախլցխա)։

Պարոնյանի անվան թատրոն։ Ընդամենը երեք բառ և անմիջապես աչքի առաջ գալիս է մեծ դերասանի կերպարը, ով երկար տարիներ այդ թատրոնի տիրակալն էր։ Հանդիսատեսը միշտ եղել է նրա ամենամտերիմ ընկերը, ով ընդունում էր դերասանին այնպիսին, ինչպիսին նա կար։

Մի անգամ «Ահ, նյարդեր, նյարդեր» ներկայացման ընթացքում դերասանը քնեց։ Աշխույժ դահլիճն անմիջապես լռեց, ուղղակի քարացավ․ վախենում էին արթնացնել նրան։ Այդ լռությունը, այդ դադարը նա կարող էր ձգել այնքան, որքան ցանկանար։

Նա հանդիսատեսի ուշադրությունը գրավելու յուրահատուկ կախարդանքի էր տրիապետում։ Ինչ դեր էլ որ խաղար՝ առաջնային, թե երկրորդական, իր կերպարը միշտ առաջին պլան էր մղվում։ Որքան էլ փորձում էր աննկատ մնալ, այդքան հանդիսատեսը, կարծես թե, ավելի մոտիկից էր նայում նրան։

Կարպն այդ ամենը մտածված չէր անում,երբեմն չափավոր էր խաղում, բայց միևնույնն է գործընկերները անմասն էին զգում իրենց նրա կողքին։ Բայց ինչ կարող էին անել՝ Խաչվանքյանը բեմում էր, և անհրաժեշտ էր համակերպվել այդ փաստի հետ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!