Լևոն Շիրինյանը, ով մշտապես խոսում է հայի խնդիրների և այդ խնդիրների հնարավոր լուծումների մասին հայտնում իր տեսակետները, հերթական գրառմամբ է հասդես եկել, որտեղ նշում է Արցախի իրական խնդիրները և հորդորում աշխարհի հայերին տարբերակել իրական արցախցուն ռսամոլից։

Նա այն քաղաքագետներից է, ով շարունակ պնդում է, որ Հայաստանի միակ խնդիրը Ռուսաստանի հետ մերձեցումն է։ Նա հաճախ է նշում, որ Հայաստանը պետք է հետագա ուղին անցնի առանց ՌԴ։

Այս անհամ Լևոն Շիրինյանը գրում է․ «Բարի լույս։ Մենք այս դժվարին և ճակատագրական օրերին նաև, առհասարակ, ազգային պառակտման իրավունքը չունենք։

Մենք հստակ պետք է սահմանազատենք արցախահայությանը «ղարաբաղյան կլանից»։ Վերջինս հայոց առողջ օրգանիզմի վրա աճած թունավոր թարախապալար է, չարորակ ուռուցք, որի վիրահատումով է, որ ազգային օրգանիզմը կառողջանա։

Արցախահայությունը մերն է, մենք ենք արցախահայը ,ԿԼԱՆԸ ռուսական ներդրում է, հինգերորդ շարասյուն` հակահայ ու հակա-Հայաստան։ Պա՞րզ է։ Չսխալվե՛ք»։