Ջանիբեկյանների ընտանիքում ուրախալի իրադարձություն է տեղի ունեցել։ Ամուսնացել է Գուրգեն Ջանիբեկյանը։

Նա կարեն Ջանիբեկյանի և Անահիտ Աղասարյանի որդին է։ Այս մասին տեղեկանում ենք Գուրգենի հարսնացուի սոցիալական հարթակից։

Կարեն Ջանիբեկյանի ընտրյալը Անուշ Բադալյանն է։ Ով աշխատել է Առաջին ալիքում։

Գուրգեն Ջանիբեկյանը այնքան էլ հայտնի չէ։ Եվ դա ոչ թե այն պատճառով, որ երիտասարդը պակաս տաղանդավոր է, այլ ճիշտ հակառկը՝ տղան ռեժիսոր է, օպերատոր, կինոգետ և բարձրակարգ մասնագետ է իր ոլորտում։

Նա չափազանց համեստ է և հանրայնացնել սեփական անձը չի սիրում և երբեք չի անում դա։ Տղան աշխատում է լուռ և անաղմուկ։ Ամուսնության օրվա առիթով արված լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։

Ինչպես երևում է կադրերից, նորապսակներն անչափ ներդաշնակ զույգ են։ Մենք նույնպես շնորհավորում ենք զույգին և միանում բոլոր ջերմ ու բարի մաղթանքներին։