ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է օրինագիծ, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել նաև Ռուբեն Վարդանյանի նկատմամբ


Միջազգային լրահոսին հետևելով՝ պարզ է դառնում, որ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունները շարունակում են  լարված մնալ։ Թեև հասկանալի է, որ լարվածությունն այս երկու երկրներով չի սահմանափակվում։

Ամերիկան շարունակում է օրինագիծ մշակել, որով որոշակի պատժամիջոցներ են ցանկանում սահմանել Ռուսաստանի նկատմամբ։ Եվ այսպես, ԱՄՆ Կոնգրեսում, վերոնշյալ իրավիճակով պայմանավորված, շարունակվում է քննարկվել և մշակվել օրինագիծ։

Ըստ այդ օրինագծի՝ պատժամիջոցները սահմանվում են Վլադիմիր Պուտինի, ՌԴ կառավարության անդամների ու ևս վեց անձանց նկատմամբ։ Այդ վեց անձանց թվում է նաև հայազգի Ռուբեն Վարդանյանը, ով  «Տրոյկա Դիալոգ» ընկերության  հիմնադիրն է։

ԱՄՆ Կոնգրեսի քննարկվող օրինագծից մի հատված, որտեղ նշված է Ռուբեն Վարդանյանի անուն ազգանունը, ներկայացված է նյութի կից։ Ռուբեն Վարդանյանը հայազգի ռուս գործարար է, ով զբաղվել է մի շարք բարեգործական աշխատանքներով։

Վարդանյանը նաև հանդիանում է Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներից մեկը, ինչպես նաև գաղափարի նախաձեռնողը և նախաձեռնության առաջին նախագահը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!