ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է  նոր  նախագիծ, որը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ  է սահմանում


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն քվերակության արդյունքում  ընդունել է  մի օրինագիծ, որը   օրակարգ էր բերվել Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառից ելնելով: Այս ընդունված օրինագիծը  կրում էր  «ԱՄՆ-Թուրքիա դաշինքին ուղղված անհանգստությունների արտահայտում»  անվանումը:

Ընդունված այս օրինագիծը  նախատեսում է կիրառել  ԱՄՆ-ի թշնամիների դեմ ուղղված CAATSA պատժամիջոցները ՝ («Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների կիրառման մասին» օրենք): Մեզ համար այս կարևորագույն  նախագիծը նաև առաջարկում է վերանայել Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը ՆԱՏՕ-ին: Օրենքը  տարածվում և գործում է նաև  Թուրքիայում ձերբակալված ամերիկացի քաղաքացիների վրա:

Այս հարցում, սակայն Թուրքիայի արձագանքն ամենևին էլ  չի ուշացել: Թուրքիայի  արտգործնախարարը  հայտարարել է, որ ԱՄՆ-ի  և Թուրքիայի միջև ձեռք վերված բարեկամական և դաշնակցային հարաբերությունների հետ  կապված այս օրինագիծը անընդունելի է,  մասնավորապես  Թուրքիայի դատական համակարգի և  արտաքին քաղաքականության   մասին   այս ընդունված օրինագիծը  բոլորովին անհիմն է:

Թուրքիայի ԱԳՆ-ը  տարածել է մի հայտարարություն, որտեղ հստակ նշվում է, որ  բարեկամ և դաշնակից երկրների միջև  առաջացող տարակարծությունների դեպքում միակ  ճիշտ և կարևոր ճանապարհը  երկխոսությունն է, ինչպես նաև  փոխադարձ հարգանք ցուցաբերելը երկրների իշխանությունների նկատմամբ: Դրա փոխարեն պատժամիջոցների և  սպառնալիքի  լեզվով շարունակել խոսելն անընդունելի է, հատկապես նման օրինագծի ընդունումը:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!