«Ամեն ինչ անելու ենք, որ պատվիրատուները հայտնվեն ճաղերի հետևում»․ Ալեն Սիմոնյան


Ալեն Սիմոնյանն գտնվել է Հոկտեմբերի քսանյոթի զոհերի հիշատակի կոթողի մոտ և մասնակցել արարողությանը։

Արարողակարգից հետո լրագրողի հետ զրույցում ասել է, որ մեղավորներին ժողովուրդը լավ է ճանաչում։ Հույս է հայտնել, որ բազմաթիվ փակ հարցեր ապագայում կստանան իրենց իրավական պատասխանները։

Իսկ հարցին՝ արդյոք ոճրագործության և Մեղրիի միջանցքի միջև ԱԺ նախագահը կապ տեսնում է, Սիմոնյանը պատասխանել է՝ ոչինչ չի բացառվում։

«Այսօրվա իրավիճակն այնպիսին է, որ պատերազմի հետ կապված ստեղծված այս կիրավիճակը սկսվել է 1999-ի հոկտեմբերի քսանյոթին: Եթե չլիներ տարիներ առաջվա այդ եղելությունը, այս օրվան չէինք հասնի»,-հավելել է նա:

Սիմոնյանը զրույցում վստահեցրել է՝ իրենց թիմն ամեն բան անելու է, որպեսզի մեղավորները ճաղերի հետևում հայտնվեն։ Սիմոնյանը նշել է՝ այսօրվա ընդդիմությունը ճիշտ կանի, որ այդ օրվա մասին չխոսի, քանի որ ամենը կատարվել է իրենց իշխանության օրոք։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!