Անի Քոչարը, ով իր երիտասարդ տարիքում հասցրել է ճաշակել կյանքի դժվարությունը, չի կոտրվել և ոտքի է կանգնել ու այժմ ամուր կանգնած է։ Անին շատերի համար մոտիվացիա է և ջանք ու եռանդ չի խնայում լինել օգնության կարիք ունեցողի կողքին, բռնել նրա ձեռքը, սատար կանգնել և լինել հենարան։

Նա իր կյանքի դառը փորձով կիսվում է և ապացուցում, որ ամեն բան այս կյանքում հաղթահարելի է։ Եվ ահա Անին հերթական դրական էներգիայով լի գրառումն է կատարել և գերել շատերին։

Նա գարնանային շնչով ողողված լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ հիանալի տեսքով է հանդես եկել։ Լուսանկարներին կից Անի Քոչարը գրել է․ «Գարունը տարվա եղանակ չէ, գարունը հոգեվիճակ է, գարունը տրամադրություն է, գարունը սեր ու զարթոնք է:

Եվ անգամ, երբ լուսամուտից կարկուտն ու որոտն է թակում, այն չի խաթարում այն գարունը, որը դու ապրում ես:

Իմ կյանքի գարունն է, ամենաերջանիկ գարունը և այն անգամ մեկ շաբաթից չի ավարտվելու, երբ օրացույցը ամառն ազդարարի»։