Ամահացած հերոսը թշնամուն շնչելու ժամանակ չի տվել․ մշտապես վազքի մեջ էր ու ամեն կերպ փորձում էր վնաս հասցնել թշնամուն


Հայրենիքը վիրավոր, բայց կանգուն է շնորհիվ նրանց, շնորհիվ այն քաջերի, որ օր ու  գիշեր առանց տրտունջի, առանց նահանջի մտքի պահպանեցին հայրենի հողը։

Նրանք հայրենիքը սիրեցին անձնվիրաբար։ Նրանց հայրենասիրությունն այլ արժեքներ էր կրում։ Առաջնագծում նրանք մահին ընդառաջ էին շարժվում՝ մտքում ունենալով   հայրենասիրական վեհ գաղափարներ։ Եվ այդ վեհ գաղափարներն էին, որ այսօր տվեցին մեզ հայրենիք։

Ճանաչենք հայրենիքը նորովի կերտած մեր հերոսներին և նրանց գաղափարներով վերանորոգենք ու հզորացնենք մեր երկիրը։ Ներկայացնում ենք անմահացած հերոս Արմեն Վեքիլյանին։ Արմենը Վանաձորից է։

Մարտական ընկերները պատմում են, որ հերոսը պատերազմական օրերին վազքի մեջ էր․ ամեն բան ցանկանում էր հասցնել ու անել ինքնուրույն։ Իրեն վստահված տեղամասից  կրակ էր թողնում թշնամու վրա՝ իրեն հատկացված զինտեխնիկայից, ապա վազում մեկ այլ տեղամաս, այնուհետև վազում զենքի ետևից։

Թշնամուն թույլ չէր տալիս շնչել։ Ընկավ մարտի դաշտում՝ մինչև վերջին շունչը պայքարելով ու վնաս հասցնելով հակառակորդին։ Հիշատակդ հավերժ․․․


Понравилась статья? Поделиться с друзьями: