«‎Աղջիկս վախկոտ չէր, պարաշյուտով էր թռնում, գնացել էր հյուսիսափայլը նայելու»․ Սոնա Մնացականյանի հայրը` դստեր մասին


1 ամիս էլ չի անցել Սոնա Մնացականյանի ողբերգական մահվանից։ Կինը երեխայի էր սպասում և ավարտվեց երկու կյանք, որից մեկը դեռևս չսկսված։ Հայտնի է, որ մահվան պատճառը ՀՀ վարչապետի շարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենաներից մեկն է եղել։

Քրեական գործ է սկսվել և քննություն է ընթանում։ Հայտնի դարձավ նաև, որ ոստիկանը, որը վարել է ՃՈ մեքենան ազատ է արձակվել։ Ավելի վաղ հայտնել էին, որ վերջինիս ձերբակալել են։ Սակայն նրա ազատ արձակման հետ կապված անհանգստոթյուն է հայտնել Սոնա Մնացականյանի հայրը։

Մնացական Մնացականյանն անձամբ եղել է դեպքի վայրում։ Նա մոտակա խանութների աշխատակիցներին փորձել է հարցեր ուղղել, սակայն ոչ ոք չի պատասխանել։ Սոնայի հայրը կարծում է, որ ցուցում կա չխոսելու, որից էլ Մնացականը հետևության է եկել, որ վարորդը քննության ընթացքին խանգարում է ։

«‎Աղջիկս վախկոտ չէր, նա պարաշյուտով էր թռնում,  գնացել էր հյուսիսափայլը նայելու, քրմերի հետ հանդիպելու, բայց  վթարից  առաջ տեսնում ենք, որ նա վախենում է, վախեցած նապաստակի է նմանվում:

Այդ գազան մեքենան գազանաբար եկել է, իմ աղջիկը վախեցել և չի կողմնորոշվել»,- ասել է Մնացական Մացականյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: