Գևորգ Մկրտչյանը, ով հանդես է գալիս և՛ երգիչ, և՛ դերասան, համացանցային տիրույթում ակտիվ է և հետևորդներին սիրով ներկայացնում է իր կյանքի ուշագրավ մանրամասները։

Գևորգի հրապարակումները հիմանկանում սիրելիի հետ են։ Գևորգին և Քրիստինային՝ որպես զույգ, հանրությունն անչափ շատ է սիրում և մեծ հետաքրքրությամբ հետևում է նրանց համատեղ հանգստին, ժամանցին և անհամբերությամբ սպասում հարաբերությունների օրինականացմանը։

Գևորգ Մկրտչյանն այս անգամ ընտանեկան կադրեր է հանրայնացրել, որտեղ երոևում է, որ երգչի ընտանիքը անչափ կարևոր և գեղեցիկ միջոցառում է կազմակերպել։

Նրանք պարզել են Գևորգի եղբոր երրորդ երեխայի սեռը։ Երգչի եղբայրը երրորդ անգամ է հայր դառնալու և ինչպես պարզ է դառնում հրապարկված կադրերից, նա որդի է ունենալու։

Հայտնի է, որ Գևորգ Մկրտչյանը եղբոր ընտանիքի հետ մեծ կապվածություն ունի և անչափ շատ է սիրում եղբոր զավակներին, երբեմն էլ հանրայնացնում է նրանց մասնակցությամբ դրվագներ։