Ահա հայկական մշակութային այն կոթողները, որոնք Ադրբեջանն առաջիկայում կարող է ջնջել եկեղեցիներից


Ադրբեջանի հակահայկական քարոզի վերաբերյալ քաղաքականությունը բոլորին է հայտնի։ Նրանք քայլերն ուղղվում այն բանին, որպեսզի ցույց տան, թե հայկական մշակույթն իբրև հորինված է և կեղծ։ Այն նրանց, բնականաբար, հաջողվել չի կարող։

Հայ մշակույթը դարերից եկած պատմություն ունի և աշխարհը ճանաչում և ընդունում է այն, որովհետև հերքել էլ չի ստացվի․ հենց այն պատճառով, որ քարերն անգամ կպատմեն և կաղաղակեն հայ մշակույթի մասին։

Ադրբեջանի մշակույթի նախարարությունը օրեր առաջ հակահայկական հայտարարությամբ է հանդես եկել, ըստ որի՝ կոմիտե են ցանկանում ստեղծել, որը պարտավորություն կստանա զբաղվել իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում «հայկական հորինված հետքերը» վերացնել։

Այդտեղ կան մի շարք մշակութային կոթողներ, որոնք առաջիկայում կարող ենք կորցնել։ Մշակութային կոթողների վերաբերյալ լուսանկարները դիտեք նյութին կից։

Դրանք խաչքարեր են, եկեղեցիներ, սրբավայրեր և սրբապատկերներ։ Հարկավոր է հնարավոր բոլոր միջոցներով բարձրաձայնել և կատարել համապատասխան քայլեր այն ձախողելու և բոլոր իրավունքները պաշտպանելու համար։


Понравилась статья? Поделиться с друзьями: