Ահա թե քանի ռազմագերի է այսօր Բաքուն Երևանին հանձնում․ մանրամասներ


Այս մոխրագույն աշխարհում որքան էլ անհավատալի է, բայց լավ լուրեր լինում են։ Նաիրա Զոհրաբյանը հայտնում է, որ ենթադրաբար Երևան են վերադառնում ռազմագերիներ։

Կին քաղաքական գործիչը որպես լուրի աղբյուր նշում է ադրբեջանական լրատվամիջոցները։ Հակառակորդ երկրի լրատվամիջոցները հայտնում են, որ տասնյոթ գերի կվերադառնան Հայաստան։ Նաիրա Զոհրաբյանը նաև հավելել է, որ պաշտոնական Երևանն այս մասին լռություն է պահպանում։

Ըստ երևույթին լռությունը պայմանավորված է նրանով, որ կարևորը աշխատանքի արդյունքն է ոչ թե ընթացքի մասին անդադար խոսելը։ Նշվում է նաև, որ տղաներից մի քանիսը մամնական վնասվածքներ ունեն։

Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես գրել է․ «Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Բաքուն պատրաստվում է Երևանին հանձնել սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ գերեվարված տասնյոթ ռազմագերիների։

Տղաներից 4-ը վիրավոր են և ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Պաշտոնական Հայաստանը լռում է»։  Տղաներին մաղթում ենք շուտափույթ և բարի վերադարձ։


Понравилась статья? Поделиться с друзьями: