Ահա թե որ հայտնի երաժիշտի թոռնուհին է փոքրիկ Սոնան․ ուշագրավ մանրամասներ


Այս փոքրիկ աղջնակին հեռուստադիտողը ճանաչեց հեռուստասերիալներից մեկում և սիրեց տաղանդավոր այս փոքրրիկին։ Աղջնակը Սոնա Վարդանյանն է, ով հեռուստադիտողին առաջին անգամ ներկայացավ Սիրուն Սոնա հեռուստասերիալից։

Այս հեռուստապատումում աղջնակը գլխավոր հերոսուհու մանկությունն էր մարմնավորում։ Սոնան ցանկանում է հայտնի և սիրված դերասանուհի դառնալ։

Սիրուն Սոնա հեռուստապատումում իր աշխատանքն ավարտվել է, սակայն մանկահասակ դերասանուհին շարունակում է նկարահանվել սերիալներում։ Պարզվում է, որ Սոնան կլարնետահար Վարդանյան Հովհաննեսի թոռնուհին է։ Տաղանդավոր երաժիշտը կյանքից հեռացել է 2021-ին։

Փոքրիկ դերասանուհի Սոնան հասցրել է նկարահանվել նաև պապիկի տեսահոլովակներից մեկում։ Վարդանյան Հովհաննեսի այդ տեսահոլովակը վերնագրված էր Թոռնիկներ։ Փոքրիկ Սոնան նկարահանումների ընթացքում շփվել է մի շարք հայտնի դերասանների հետ։

Նրա խաղընկերներ են եղել Շուշաննա Թովմասյանը, Էդգար Իգիթյանը և այլք: Իսկ վարը ներկայացված տեսանյութում կարող եք այս  մասին առավել մանրամասն իմանալ։


Понравилась статья? Поделиться с друзьями: