Յուրաքանչյուր երկրի տնտեսական զարգացումը որոշվում է նաև տվյալ երկրի աղքատության մակարդակով։ Ցավոք սրտի, Հայաստանը տնտեսապես հարուստ և զարգացած երկրների ցանկում չէ։

Մեր երկրի աղքատության մակարդակի վիճակահանության պատկերը հետևյալն է․ աղքատությունը գերակշռում է մարզերում։ Հայաստանում աղքատությունը 27 տոկոս է կազմում։

Ծայրաստիճան աղքատությունը կազմում է 0,7 տոկոս։ Անցյալ տարվա վիճագրության տվյալների հետ համեմատած այս տարի, բարեբախտաբար, աճ չի գրացվել։ Ըստ անցյալ տարվա տվյալների՝ աղքատության մակարդակը 1,3 տոկոս է։ Բացի ընդհանուր աղքատության հաշվարկից առանձնացվում է մանկական աղքատության առանձին վիճակագրություն։

Անցյալ տարի այն կազմել է 57,7 տոկոս, որը բավական բարձր ցուցանիշ է։ Եվ սա միայն Շիրակի մարզի ցուցանիշն է։ Աղքատության բավականին բարձր մակարդակ է դիտվել նաև Գեղարքունիկի մարզում, որտեղ այն կազմել է հիսունվեց տոկոս։ Այնուհետև հաջորդ հորիզոնականում է Տավուշի մարզը, որտեղ 46,1 տոկոս է։

Արագածոտնի մարզում նույնպես բարձր աղքատություն կա։ Այստեղ այն կազմում է 40,1 տոկոս: Իսկ աղքատության ցածր մակարդակ է դիտվել Սյունիքի մարզում։ Այստեղ վիճակահանությունը ցույց է տվել 9,3 տոկոս: