Ահա թե ով է հակառակորդի կրակոցից զոհված Դավիթ Վարդանյանը


Օրերս թշնամու կրակոցներից վիրավոր զինվորը, ով ժամեր անց կյանքից հեռացավ, Դավիթ Վարդանյանն է։ Դավիթը Նորապատ գյուղից էր։ Այն գտնվում է Արմավիրի մարզում։ Մարեց ևս մեկ ընտանիքի լույս և ակամայից հարց է ծագում՝ որքա՞ն։

Ախր որքան ընկնեն երիտասարդ տղաները, որ տևական խաղաղություն տիրի։ Որքան էլ պաշտոնյաները պնդում են, որ բանկացությունները և հետագա բոլոր քայլերն ուղղված են միմիայն դրան, միևնույնն է որդի ունեցող ընտանիքը սարսափով է մտաբերում որդու՝ հայրենիքին ծառայությունը։

Դավիթը օգոստոսին  արդեն պետք է ավարտեր հայրենիքին ծառայելու իր սուրբ պարտքը։ Համագյուղացիներն ուղղակի չեն կարողանում հավատալ, որ Դավիթն այլևս չկա։

Նրացից մեկը պատմելով երիտասարդի մասին՝ ասել է․ «Դավիթը խելոք երեխա էր, ընտանիքում միակ տղան էր, մեկ քույր ունի: Դավիթը քառասունչորսօրյա պատերազմին էր մասնակցել, Եղնիկներում էր  ծառայել»։

Հերոսական ուղին անցած զինվորն այսօր ընկավ հակառակորդի արձակած մեկ կրակոցից։


Понравилась статья? Поделиться с друзьями: