Ահա թե ովքեր են օգոստոսի 3-ին կյանքը հայրենիքին տված մեր հերոսները․ մանրամասներ նրանց մասին


Այս օրերի ադրբեջանական ագրեսիան կրկին հայ ընտանիքներից խլեց զավակներ։ Ունենք երկու զոհ։ Մարեց երկու ընտանիքի ճրագ և ասես այն հազարավոր մարած ճրագները քիչ էին և նրանց շարքերը համալրեցին ևս երկուսը։

Մեր հայրենիքն արդեն հերոսների պակաս չունի։ Հայ մայրերը և ողջ հայ ազգը հերոս չի ուզում։ Նրանք իրենց տունը դատարկ չեն ուզում տեսնել, քանզի առանց որդու այն սին ու փուչ է։

Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այս օրերին կյանքը հայրենիքին տվեցին Գուրգեն Գաբրիելյանն ու Արթուր Խաչատրյանը։ Նրանք երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ են եղել։ Արթուր Խաչատրյանը  Մարտակերտի շրջանից էր, ամուսնացած էր և չորս երեխաների հայր էր։

Գուրգենը նույնպես Մարտակերտի շրջանից էր, ամուսնացած էր և ուներ երեխաներ։ Հերոս տղաների լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։

Մեր խորին ցավակցություններն ու խոնարհումն ենք հայտնում հերոսների ընտանիքներին ու բոլոր հարազատներին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!