Արդեն 10 օր շարունակ մի խումբ ցուցարրաներ բողոքի ակցիա են իրականացնում և օրվա մեջ որոշակի ժամերի փակում են փողոցներ և այդ կերպ փորձում արտահյատել իրենց բողոքը։

Ակցիաների կազմակերպիչները ընդդիմադիրներն են, ովքեր շարունակաբար պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա, որ հայրենիքը, որպես խարտակվող նավ, նրա հեռանալուց հետո կփրկվի կործանումից։

Չնայած այս ամենին հասարակության մի զգալի մաս քննադատում է ընդդիմադիրների նմանօրինակ քայլերը և այն որակում որպես դավաճանություն և նետ՝ ուղղված հայրենիքին։ Այսօր հայ հանրության առջև դրված համար մեկ խնդիրը միասնականությունն է։

Երեկ հերթական անգամ մի խումբ ցուցարարներ իրենց երթով փակել էին փողոցներից մեկը։ Այդ պահին մի մեքենա է մտել փողոց, որտեղից լսվել է դեռևս 2018-ից հայտնի «Դուխով» երգը։

Այն իրարանցում է առաջացրել ցուցարարների մեջ։ Մեքենայի վարորդի հետ վիճաբանություն է սկսվել։ Այս մասին մանրամասն դիտեք վարը կցված տեսանյութում։