Ահա թե ինչ տեղի ունեցավ, երբ վարսահարդարը որոշեց մի քանի օր անվճար աշխատել․ դաստիարակչական վաղեմի պատմություն


Ներկայացնում ենք մի վաղեմի պատմություն, որը ցույց է տալիս մարդկային ճիշտ դաստիարակությունը և տարբերությունը հասարակ մարդու և քաղքենի որոշ հարուստների միջև։ Մի վարսահարդար որոշում է, որ մի քանի օր անվճար պետք է աշխատի։

Եվ ահա առաջին օրը նրա մոտ վարսերը կտրելու էր եկել ծաղկավաճառը։ Իսկ վերջում, երբ իմացավ, որ անվճար է, հեռացավ։ Բայց հաջորդ օրը առավոտյան վարսահարդարը իր դռան առջև գտավ շնորհակալական գրություն և մեծ վարդերի փունջ։ Այնուհետև նրան է այցելում հացթուխը, անվճար կտրում վարսերը և հեռանում։

Վարսահարդարը հաջորդ օրն իր դռան առաջ գտնում է մի մեծ զամբյուղ խմորեղեն։ Վարսահարդարի մոտ է լինում նաև մի պատգամավոր։ Վերջում  ցանկանում է վճարել, բայց վարսահարդարն ասում է, որ անվճար է աշխատում, պատգամավորը հեռանում է:

Հաջորդ առավոտ, երբ վարսահարդարը գալիս է վարսավիրանոցը բացելու, տեսնում է, որ կանգնած են ևս 12 պատգամավորներ, նախարարներ, նրանց կանայք և երեխաները։

Նրանք բոլորը եկել էին անվճար  վարսահարդարի մոտ:>Այս ամենով էլ տարբերվում են ՀԱՍԱՐԱԿ ՄԱՐԴԻԿ որոշ քաղքենի հարուստներից:


Понравилась статья? Поделиться с друзьями: