Ահա թե ինչպես է Ծովինար Մարտիրոսյանը շնորհավորել ամուսնու՝ Նարեկ Հայկազյանի տարեդարձը


Ծովինար Մարտիրոսյանը համացանցային տիրույթում բավականին մեծ ակտիվություն ունի։ Դերասանուհին սիրով է կիսվում հետևորդների հետ իր կյանքում տեղ գտած ուշագրավ մանրամասներով։

Նա ցույց է տալիս ինչպես իր աշխատանքային առօրյան, այնպես էլ կենցաղն ու ժամանցը։ Այս անգամ Ծովինարը մի գեղեցիկ ընտանեկան լուսանկարով է կիսվել, որն անչափ սիրառատ է։

Լուսանկարում դերասանուհին ամուսնու հետ է։ Նրանց ընտանիքը հանրության կողմից սիրված է և նրանք ամուր ու երջանիկ ընտանիքի լավագույն օրինակներից մեկն են։

Ծովինարը սիրառատ լուսանկարը հանրայնացրել է ամուսնու՝ Նարեկ Հայկազյանի ծննդյան առիթով։ Նա կից գրառման մեջ ջերմորեն շնորհավորել է դերասան ամուսնուն։ Ծովինարը գրել է․ «‎Իմ ճակատագրի նավը քո ափերին է հասել դեռ վաղուց ու երբեք փոթորիկ չարեցիր, միշտ անսասան պահեցիր այն։

Շնորհակալ եմ քո սիրո համար և շնորհավոր քո ծննդյան օրը, ուժեղ մնա կամքով, հոգով և քո մեեեծ սրտով»։


Понравилась статья? Поделиться с друзьями: