Ահա, թե ինչպես է դիմավորել Լիլիթ Հովհաննիսյանին և որդուն Վահրամ Պետրոսյանը․ տեսանյութ


Լիլիթ Հովհաննիսյանը և Վահրամ Պետրոսյանը բալիկ են ունեցել։ Նրանց առաջնեկը ծնվել է օրեր առաջ։ Զույգը երեխային շնորհել է Յան անվանումը։

Իսկ այսօր արդեն Վահրամը և Լիլիթը անչափ գեղեցիկ տեսանայութ են հանրայնացրել իրենց համացանցային հարթակներում և ցույց տվել հանրությանը, թե ինչպես է Վահրամը Լիլիթին և որդուն՝ փոքրիկ Յանին, դիմավորել տանը։

Ամեն բան անչափ գեղեցիկ, եթերային է եղել կազմակերպված և ակնհայտ է՝ երջանիկ հայրիկը, ամուսինը մեծ ջանասիրությամբ է կազմակերպել տեսանյութում առկա յուրաքանչյուր դետալը։

Եվ, իրոք, ամեն բան հրաշալի և թեմատիկ է կազմակերպված։ Վահրամը սենյակում հայելու վրա գրառում էր կատարել այն մասին, որ որդին և ինքը «այլանդակ» բախտավոր են, որովհետև իրենց բաժին է հասել ամենասիրուն կինը և մայրիկը։

Տեսանյութում երևում է, թե որքան երջանիկ է նորաթուխ մայրիկը։ Մաղթում ենք ընտանիքին հարատև երջանկություն։ Իսկ գեղեցիկ տեսանյութը կարող եք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: