Ինչպես հայտնի դարձավ՝ երեկ երեկոյան ՌԴ նախագահը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը։ Մինչ այդ մի շարք քաղաքագետներ և քաղաքական վերլուծաբաններ կանխատեսում էին Պուտինի այս քայլը և այն այլևս իրականություն է։

Թերևս շատերը կփաստեն, որ Մարգարիտա Սիմոնյանը անչափ ոգևորված էր ռուսաստնյան վերջին օրերի իրադարձություններով։

Նա համացանցային իր հարթակներում կիսվում էր իր ունեցած տեղեկություններով և հայտնում իր կարծիքը քաղաքական զանազան իրավիճակների վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո Մարգարիտա Սիմոնյանն իր հարթակում մի տեսանյութով է կիսվել, որը նկարահանվել է Դոնեցկում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են Դոնեցկի քաղաքացիները արդեն մութն ընկած գտնվում փողոցներում և ուրախանում ՌԴ նախագհաի որոշմամբ։ Ամենուրեք ռուսական դրոշներ են և ոգևորված մարդիկ։

Հանրությունն ուրախությունն արտահայտում է ծափողջյուններով, գոչյուններով, իրականացրել են հրավառություն և ցույց տվել իրենց ուրախությունն անկախացման առիթով։ Հնչում է Ռուսաստանի օրհներգը։ Այս մասին մանրամասն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։