Շատերն են ցանկանում իրական տարիքից երիտասարդ երևալ և դրա համար անում են հնարավորին ամեն բան։ Եվ որքան էլ զարմանալի ուն անհավատալի լինի շատերի համար, կա մեկը, ով ջանք չի խնայում ապացուցելու համար, որ հասուն է։

Խոսքը քսաներկուամյա Շոնա Ռեյի մասին է, ով ամերիկացի է։ Աղջիկը մանկական արտաքին ունի, որի պատճառով էլ հաճախ բախվում է դժվարությունների։

Աղջիկն ավելի վաղ տարիքում ծանր հիվանդություն է ունեցել, որն էլ 8 տարեկանում կանգնեցրել է նրա մարմնի աճը։

Ռեյը գլխուղեղի քաղցկեղ է ունեցել, որը հազվագյուտ տեսակի էր։ Այդ հիվանդության բուժումը՝ մասնավորապես քիմոթերապիան, բերել է զարգացման, աճի կանգի։

Նա մշտապես բոլոր վայրերում բացատրում է, որ ինքը հասուն մարդ է։ Հասարակությունը նրան ընկալում է որպես երեխա և այդ պատճառով շատ բաներից է զրկված մնում։ Նա պատմել է, որ զավեշտալի է ստացվում, երբ ցանկանում է գրանցվել մարզասրահում կամ դաջվածք անել։

Բայց իհարկե նա չի ընկճվում։ Ունի ընկերներ, վարում է ակտիվ կենսակերպ, զբաղվում սպորտով։ Շոնայի մասին առաջարկում ենք դիտել վարը ներկայացված տեսանյութում։