Ահարոն Ասատրյանի ընտանիքում ծննդյան ավետիս է հնչել․ մանրամասներ


Ահարոն Ասատրյանը մեր անմահացած հերոսներից է։ Նա ծնունդով Շիրակի մարզի Մարալիկ համայնքից է։ Նա անմահացել է Վարանդայում։

Ահարոնն ուներ բազում երազանքներ, սիրելի աղջիկ, ում հետ ապագայում պատրաստվում էր ընտանիք կազմել։

Նրա երազանքներով ու նպատասկներով լի կյանքի ուղին ընդատտվում է պատերազմի սկազբի օրերին։ Ամիսներ շարունակ անմահացած հերոսի բացակայությունը սգացող ընտանիքում երեկ ծննդյան ավետիս է հնչել։

Լույս աշխարհ է եկել հերոսի ավագ եղբոր առաջնեկը, ում անվանել են անմահացած հերոս Ահարոնի անունով։ Այս մասին իր սոցհարթակում տեղեկություն է հանրայնացրել հերոսի մորաքույրը՝ Լուսինե Գրիգորյանը, ով գրել է, որ մանկան ճիչը երջանկության արցունքի առիթ է տվել հարազատներին։

Մեր անմահացած հերոսների կյանքի շարունակությունը շատերը որպես մխիթարանք փորձում են տեսնել ապագա սերնդի մեջ, ովքեր լինելու են գալիք Հայաստանի կերտողները։

Թող նման նոր վերածնունդների ու նոր կյանքի ավետիսներ հաճախակի լսվեն բոլորի ընտանիքներում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!