Ալեն Սիմոնյանը դրամարկղի մոտ, տորթը ձեռքին իր հերթին սպասելիս


Կառավարության քայլերը շարունակ քննարկումների ու քննադատությունների կիզակետում են մնում։ Նրանց յուրաքանչյուրի փոքրիկ քայլն անգամ մեծ աղմուկ կարող  է բարձրացնել։

Վերջին օրերին լայն քննակումների արժանացավ Ալեն Սիմոնյանի մայրը։ Բանն այն է, որ ԱԺ նախագահի մայրը պատշգամբից ցույցի մասնակիցներին «մատ էր ցույց տվել» և թքել ու ներս մտել տուն։ Անմիջապես սկսվեցին քննարկումները։

Կարելի է հանդիպել այնպիսի գրառումների, ինչպիսիք են․ «ԱԺ նախագահի մոր պահվածքն անթույլատրելի է» և այլն։ Իսկ ավելի ուշ Ալեն Սիմոնյանը չհերքեց, որ կինն, այո՛, իսկապես իր մայրն է։

ԱԺ նախագահը հավելեց, որ մայրիկի նյարդերը տեղի են տվել և եղել է այն, ինչ տեսել են բոլորը։ Օրերս էլ Ալեն Սիմոնյանին տեսել են խանութներից մեկում քաղաքացիների կողքին  առևտուր անելիս։

Տարածված լուսանկարներում Ալեն Սիմոնյանին կարելի է տեսնել դրամարկղի մոտ տորթը ձեռքին իր հերթին սպասելիս։


Понравилась статья? Поделиться с друзьями: