ԱԻՆ-ը հայտնում է․ կողաշրջվել է բեռնատար ավտոմեքենա․ կա տուժած․ մանրամասներ


Դժբախտ պատահարները առօրյա կյանքից կարծես թե չեն պակասում և շարունակ, ցավոք սրտի, կարելի է լսել նոր դեպքեր և իրադարձություններ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում են՝ այսօր՝ նոյեմբերի քսանիննին, բեռնատար է շրջվել։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 11:03-ին՝ Կոտայքի մարզում՝ Քանաքեռավան գյուղի գազալցակայանի շրջակայքում։ Հայտնի է, որ մեկ տուժած կա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարարական վարչության 2 մարտական հաշվարկ։ Խումբը համապատասխան օգնություն է ցուցաբերել։ Տուժածը բեռնատարի վարորդն է, ով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Նա արգելափակվել էր բեռնատարի խցիկում և չէր կարողանում դուրս գալ։

Փրկարարները նրան դուրս բերելու համար հատուկ տեխնիկա են կիրառել և դուրս բերել արգելափակումից, ապա մոտեցնելով շտապօգնության մեքենային՝ տուժածին տեղափոխել են հիվանդանոց։

1980 թվականին ծնված քաղաքացին հոսպիտալացվել է և այժմ գտնվում է «Արմենիա» ԲԿ։ Առողջություն ենք մաղթում քաղաքացուն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!