Ընդդիմադիրների կազմակերպած ցույցերն արդեն շաբաթներ շարունակ է տևում են; Դրանց միացել են հանրային դեմքեր։

Կարկառուն ներկայացուցիչներն են Անահիտ Մուտաֆյանը, Հրանտ Թոխատյանը, Ագնեսա Շահնազարյանը և այլք։

Եվ ահա, երեկ ամերիկաբնակ Անի Երանյանը ինսթագրամյան սթորի հատվածում մի հրապարակում է կատարել, որը ցույց է տալիս, որ դերասանուհին թեկուզ և հեռվից, սակայն միացել է ընդիիմադիրնեին։

Անին գրառում է կատարել, որտեղ նշել է «Առանց Նիկոլ Հայաստան», այնուհետև հավելել է․ «Եթե չես կարողանում պոկվել աթոռիցդ, ապա պոկիր այն, հետդ տար»։

Ցույցերի մասնակիցներն օր օրի պակասում են և ակնհայտորեն ընդդիմութունը փողոցում պարտվում է։ Մի շարք վերլուծաբաններ պնդում են, որ նրանք պետք է վերադառնան Խորհրդարան և զբաղվեն ավելի կարևոր գործերով։ Բայց ընդդիմադիները պնդում են՝ պայքարը շարունակում են և կգնան մինչև վերջ։ Հիշեցնենք՝ նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։