Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում անմահացել է Սեդրակ Խոդեդանյանը


Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր գործելաոճին և վերջին շրջանում պարբերաբար սադրանքներ է սանձազերծում։ Սեպտեմբերի տասներեքին նրանք կրկին հարձակում էին ձեռնարկել, որի արդյունքում զոհեր և վիրավորներ ունեցանք։

2020 թ․ պատերազմը դեռ թարմ, դեռ հազարավոր զոհերի ցավն ու վիշտը բոլորիս սրտում, նորերն են գումարվում։ Սեպտեմբերի տասներեքի զոհերից ոչ բոլորն էին հայտնի։

Մեծ ցավով, սրտի մեծ կսկիծով ներկայացնում ենք նրանցից ևս մեկին։ Նա Սեդրակ Խոդեդանյանն է, ով կենդանի մարմնով վահան դարձավ մեզ՝ բոլորիս համար։ Հերոսը ոչինչ չխնայեց հայրենիքի համար՝ անգամ կյանքը։

Սեդրակը  Դարակերտ գյուղից էր։ Նրա հերոսական մահվան մասին սրտի մեծ ցավով հայտնել է Մասիս համայնքի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։

Համայնքապետարանը իր խոր վշտակցությունն ու ափսոսանքն  է հայտնել հերոսի ընտանիքին։ Մենք նույնպես ցավակցություններ և խոնարհում ենք հղում հերոս Սեդրակի շիրիմին և նրա ընտանիքին ու հարազատներին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!