Ադրբեջանը կիրառել է նռնականետեր և ԱԹՍ-ներ․ 7 զինծառայող վիրավոր է․ պաշտոնական


Ինչպես արդեն հայտնի է՝ օգոստոսի մեկից Ադրբեջանը կրկին բռնել է սադրանքի ուղին։ Օգոստոսի մեկի առավոտից նա խախտել է հրադարդարի ռեժիմը և ցանկացել հատել արցախյան սահմանը, սակայն ՊԲ պաշտպանիչ ուժերի շնորհիվ  թշնամու մուտքը կասեցվել է և լռեցվել։

Մի քանի օր է ինչ հակառակորդ երկիրը շարունակում է պահպանել լարվածությունը՝ մերթ ընդ մերթ խախտելով հրադադարի ռեժիմը։ Աշխարհում տիրող լարված քաղաքական ընթացքը Ադրբեջանին կարծես պատերազմ վերսկսելու առիթ է տալիս։ Այսօր նրանք հերթական սադրանքին են դիմել։

Օգոստոսի երեքին, 09։00-ից սկսած կրկին սկսել են կրակ բացել Արցախի ուղղությամբ։ Նրանց կողմից կիրառվել է նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Հակամարտության ընթացքում վիրավորում է ստացել յոթ զինծառայող։

Վեց հոգու կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են բուժհաստատություններում և ստանում համապատասխան օգնություն, իսկ մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!