Օրերս Արցախի Խրամորթ գյուղից բնակչությունն ահազանգել էր, որ ադրբեջանցիները բարձրախոսով սպառնալիքներն են հնչեցնում։

Նրանք գրական հայերենով հայտարարում են, որ պետք է թողնել տներն ու լքել, այլապես ուժ կկիրառվի։ Բնականաբար գյուղի սակավաքանակ բնակչությունից և ոչ ոքի մտքով անգամ չէր անցել հեռանալ։ Երեկ Խրամորթի համայնքապետը որոշակի մանրամասներ է ներկայացրել։

Նա պատմել է, որ սպառնալիքները դադարել են, իսկ գյուղացիները գարնան բացվելուն պես, ինչպես ամեն տարի, արդեն անցել են իրենց հողամշակման աշխատանքներին։

Արդեն երկու օր է սպառնալիքներ չկան և իրավիճակը խաղաղ է։ Սակայն մինչ լռելը զինվորական մեքենան օրվա մեջ մի քանի անգամ շրջում էր և հայտարարում։ Հայտարաություններն ընդմիջվել են նամազով։

Ռուս խաղաղապահները բանակացություններ են վարել հակառակորդ երկրի ներկայացուցիչների հետ, ապա վստահեցրել են հայկական կողմին, որ նրանք կլռեն։ Այս մասին մանրամասն կարող եք դիտել վարը կցված տեսանյութում։