Ա՛յ փնթիներ, էդ գրոշները, որ ստանում եք լափելու համար, ավելի՞ թանկ են, քան ձեր արժանապատվությունը


Երեկ օրվա երկրորդ հատվածում արդեն տեղեկություն սկսեց տարածվել այն մասին, որ ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ որպես աջակցություն։

Փրկարարական ջոկատները կօգնեն որոնել փլատակների տակ մնացած մարդկանց և օգնել այլ աշխատանքներով։ Այս տեղեկատվությունը մեծ աղմուկ բարձրացրեց։

Մարդկանց որոշ մաս սկսեց սուր քննադատել Թուրքիային ուղղված օգնությունը։ Քննադական գրառում  է կատարել նաև Անահիտ Մուտաֆյանը։

Դերասանուհին վիրավորական խոսքերով  էդիմել փրկարարներին և մեղադրել նրանց, որ չեն հրաժարվել։ Նա գրել է․ «Մեծ ցանկություն ունեմ ուշադիր նայել Թուրքիա մեկնած փրկարարների աչքերին, որոնք իրենց որձ են համարում։ Ա՛յ փնթիներ, էդ գրոշները, որ ստանում եք լափելու համար, ավելի՞ թանկ են, քան ձեր արժանապատվությունը։

Դուք ոչնչով չեք տարբերվում փողոցում իրենց մարմինը ծախող անբարոյականից։ Նրանք էլ ամեն մեկը իր տխուր պատմությունն ունի, ամեն մեկը երեխա ու ընտանիք պահելու համար է ծախվում»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!