Երգիչ Եսայիյին կհիշեք Եվրոտեսիլից ու Էմմիի հետ Երևան-Էրեբունի տեսահոլովակից։ Եսային Ֆրանսիայում է ծնվել, բայց հայ է։ Եսայիի ապուպապերը գաղթել են արևմտյան Հայաստանից ու հաստատվել են ֆրանսիայում։
Եսային հայ ընկերներ շատ ունի, թեպետ հայերեն շատ քիչ գիտի։ Եսային հայկական երաժշտությունը ուսումնասիրում է ու հաճախ իր երգերի մեջ ներառում է հայկական ելևէջներ։ Նոր տեսահոլովակում, Եսային կադրեր է ներկայացրել և Ֆրանսիայից և Հայաստանից։
Միքս է հայկականի ու ֆրանսիականի։ Քոչարին ու ժամանակակից ռիթմերը երգը դարձրել են հարուստ ու հետաքրքիր։ Եսային Ֆրանսերեն է երգում, սակայն մի քանի տեղ նաև հայերեն բառեր է ասում։ Պարային մասերը մշակված են ու շատ համահունչ Եսայիի ստեղծած տրամադրությանը։
Երգը կոչվում է՝ Nonay Ninay: Եսային ունի տեսահոլովակ, որտեղ կատարում է Դլե Յամանը այնպես հոգեթով, որ երբեք չես մտածի, որ նա հայերեն չգիտի։ Դլե յամանի գործիքավորումը արել է Եսային, քանի որ ասում է զգում է հայկական երաժշտությունը։