Օրերս մայրացած օլիմպիական չեմպիոնուհին բացահայտել է երեխայի սեռն ու անունը


Ռուս հայտնի գեղարվեստական մարմնամարզուհի Մարգարիտա Մամունն օրերս մայր է դարձել։ Օլիմպիական չեմպիոնուհին ամուսնուն՝ լողորդ Ալեքսանդր Սուխորուկովին զավակ է պարգևել հոկտեմբերի 3-ին։ Այսօր ինստագրամյան իր էջում նա հրապարակել է նորածին երեխայի հետ նկարը՝ բացահայտելով, որ նա տղա է և նրան անվանակոչել են Լև․ «Լև Ալեքսանդրովիչը տանն է»,- գրել է նա։
Լուսանկարը մի քանի ժամում 50 հազար լայքի է արժանացել։ Մեկնաբանություններում բոլորը շնորհավորել են երիտասարդ մայրիկին և հայրիկին՝ առողջություն և անհոգ մանկություն մաղթելով փոքրիկ Լևին։

Նորաթուխ մայրիկը նաև մարզահագուստով լուսանկար է հրապարակել՝ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով բոլորին շնարհավորանքների համար, և նշել է, թե չի հավատում, որ ծննդաբերությունից ընդամենը մեկ շաբաթ է անցել։
Հիշեցնենք՝ զույգը միասին է 2013 թվականից։ Ալեքսանդրը Մարգարիտային ամուսնության առաջարկություն է արել 2016-ի դեկտեմբերին՝ օլիմպիական պարահանդեսի ժամանակ։ Նրանք ամուսնացել են 2017-ի սեպտեմբերին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!