Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ երբեք չի հանձնվելու Ցեղասպանության ճանաչման հարցում


Երեկ մեկնարկած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարին ներկա գտնվելու նպատակով Հայաստանում է հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը, նրա քույրը՝ Քորթնին, և նրանց 7 երեխաները։ Համագումարի ընթացքում Քիմն այսօր խոսել է նաև Ցեղասպանության ճանաչման խնդրի մասին։
Քիմն ուրախությամբ է նշել, որ կարողացել է ԱՄՆ նախագահի վարչակազմի հետ Սպիտակ տանը քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ նշելով, որ մեծագույն ողբերգության հանրային ճանաչումն իր նպատակն է, իսկ նա իր նպատակների հարցում երբեք չի հանձնվում ու չի հանձնվելու:


«Պարբերաբար Սպիտակ տանը քննարկումներ եմ ունենում այդ հարցի շուրջ: Դեռևս չեմ կարողացել անձնական երկխոսություն ունենալ ԱՄՆ նախագահի հետ։ Հարցն անընդհատ խորհրդականների հետ մեր քննարկման շրջանակներում է։ Դա իմ նպատակն է, ու չեմ հանձնվելու»,- ասել է Քիմը։
Հպարտության արժանի է Քիմի վերաբերմունքը պատմական հայրենիքի նկատմամբ։ Հուսանք՝ նրա մոտ կտացվի հայրենասիրական ոգով առաջ տանել ճանաչման հարցը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!