«Քացի տալու ժամն է եկել․․․»․ Հրաչ Մուրադյանը դստեր մասնակցությամբ զվարճալի դրվագ է հրապարակել


Հրաչ Մուրադյանը համացանցային իր հարթակում շարունակ ցույց է տալիս ընտանեկան դրվագներ։ Ամիսներ առաջ սիրված հաղորդավարը հայր դարձավ և այժմ հետևորդներին սիրով ցույց է տալիս դստեր հետ անցկացրած երջանիկ օրերի դրվագերը։

Հրաչն անգամ դստեր անունը հետևորդների հետ միասին ընտրեց։ Նա աղջնակին շնորհել է Միա անունը։

Եվ չնայած այն հանգամանքին, որ հայրիկն ու մայրիկը չեն ցանկանում հանրայնացնել իրենց երջանկության դեմքը՝ այնուամենայնիվ, փոքրիկը նրանց հետևորդների սիրելին է դարձել։ Նրան ջերմ խոսքեր են հղում մեկնաբանությունների բաժնում և առողջ ու խաղաղ մանկություն ցանկանում փոքրիկին։

Այս անգամ երջանիկ հայրիկը հանրայնացրել է մի դրվագ, որտեղ դստեր հետ ժամանակ է անցկացնում։ Փոքրիկը հայրիկի գրկում է և ոտքով հարվածում է նրան։

Զվարճալի կադր է ստացվել, որին կից Հրաչը գրել է․ «Քացի տալու ժամն է եկել․․․»։ Զվարճալի այդ դրվագը ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: