Փորձը փորձանք է դառնալու սցենարի հեղինակի և բեմադրող ռեժիսորի գլխին․ Սեյրան Օհանյանի կնոջ անսպասելի գրառումը


Ռուզաննա Խաչատրյանը, ով հանդիսանում է Սեյրան Օհանյանի կինը և մասնագիտությամբ բժշկուհի է, այս օրերին համացանցային իր տիրույթում պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունի նա Սեյրան Օհանյանի հավանական ձերբակալության մասին խոսկցություններին։

Ռուզաննա Խաչատրյանը գրառման մեջ նշում է, որ վերջին շրջանում այս մասին իրեն շատ են հարցնում և դա է պատճառը, որ նա որոշել է ի վերջո պատասխանել այդ հարցին։ Նախ նշում է, որ չի ցանկանում մեկնաբանել, թե նման խոսակցությունները ո՞ւմ կողմից և ինչո՞ւ է կազմակերպվում։

«ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՄ՝ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունենալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին ընդառաջ ինչ-որ ուժեր,

համագործակցելով ազգային ժողովում էրդողանի համակիր ներկայացուցիչների հետ, միանշանակ քաղաքական սցենարով գրված թատրոն են փորձելու բեմադրել:

ՀԳ Կարծում եմ՝ փորձը փորձանք է դառնալու սցենարի հեղինակի և բեմադրող ռեժիսորի գլխին»,- գրել է Ռուզաննա Խաչատրյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!