Որքան էլ օրը հագեցած ու լեցուն լինի, մի քանի վայրկյանով առօրյա թոհուբոհից կտրվելը երբեմն մեծ ուժ է տալիս և այն անհրաժեշտություն է։
Կարող եք լիցքաթափվել մեր առաջարկած մաթեմատիկական գլոխկոտրուկի օգնությամբ։ Այն օգնում է թարմացնել ուղեղի աշխատանքը։ Եվ այսպես, վերհիշեք մաթեմատիկական գիտելիքները և սկսեք մտածել։ Խոստացեք, որ հաշվիչ չեք օգտագործի։
Եթե, այնուամենայնիվ, ինչ-ինչ պատճառներով չստացվեց, ապա կարող եք կարդալ և մտապահել կանոնները հաջորդ առաջադրանքի լուծման համար։ Մաթեմատիկական նման արտահայտություններում առաջինը կատարվում է բազմապատմական գործողությունը՝ 20․0=0։
Այնուհետև գործողությունները կատարվում են ձախից աջ հերթականության սկզբունքով․ 40+40=80, 80-0=80, ապա՝ 80+3=83 և վերջում 83+125=208։ Ճիշտ պատասխանն է՝ 208։ Կարծում ենք համոզվեցիք, որ այն բարդ չէր։
Ուշագրավն այն հանգամանքն է, որ այսքան դյուրին վարժության լուծումն օգնում է թարմացնել ուղեղը։ Կարող եք առաջարկել նաև ընկերներին կամ ձեր դպրոցական երեխաներին և հաճելի ժամանակ անցկացնել։