Վաչե Թովմասյանը տևական ժամանակ է, ինչ հարցազրույցներով հանդես չէր գալիս։ Եվ ահա դերասան հումորիստը երկար դադարից հետո, երբ արդեն բավականին խոսելիք կա, Մհեր Բաղդասարյանի հյուրն է եղել։

Վաչեն բնակվում է Ամերիկայում և առաջիկայում պատրաստվում է ստենդափով հանդես գալ և հայտնում է, որ հանդիսատեսին նոր հումոր է մատուցվելու։

Վաչեն Մհերի հետ բավականին անկեղծ զրոյց է ունեցել։ Պատմել է իր և Գայանեի բաժանության մասին, «Ոսկե դպրոց» սերիալի դերասաններից մեկի զոհվելու մասին։

Զրույցի ընթացքում Վաչե Թովմասյանը անկեղծ է եղել, ժպտացել է, հումոր է արել, հուզվել է և արդյունքում ստացվել է ուշագրավ մի զրույց։ Հումորիստ շոումենը որոշ մանրամասներ է հայտնել, թե ինչու տարիներ առաջ ցրվեց 32 ատամ ակումբը։

Նա հայտարարել է, որ դրա պատճառը փողն է եղել։ Ակումբի ղեկավարությունը գումարները գրպանում էր և դերասաններին չէր վարձատրում։ Զրույցի մանրամասներին առաջարկում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում։