Այսօր ցավալի տեղեկություն տարածվեց․ կյանքից հեռացել է դերասան Բագրատ Գևորգյանը։ Այս մասին անմիջապես հայտնեցին Թատերական գործիչների միությունից։

Դերասանը ծնվել է 1954 թ. սեպտեմբերի չորսին, մայրաքաղաքում։ Դերասանին հանրությունը հնարավորություն է ունեցել տեսնել ինչպես թատրոնի բեմում, այնպես էլ հեռուստաէկրաններին։ Բագրատ Գևորգյանը նաև նկարահավել է կարճ ընտանեկան պատումներում և հիացրել իր խաղով հեռուստադիտողին։

1977 թ․ Արտաշատի դրամատիկական թատրոնի դերասան էր համարվում, աշխատել է նաև Ստեփանակերտի թատրոնում։ Արժանացել է վաստակավոր արտիստի կոչմանը, ինչպես նաև Հայաստանի թատերական գործիչների միության «Ոսկե մեդալ» և մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ» պարգևի։

Նա 68 տարեկան էր։ Դերասանի մահը մեծ ցավ է պատճառել նրա երկրպագուներին։ Հոգեհանգիստի արարողակարգը կկայանա նոյեմբերի տասնութին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում դերասանի ընտանիքին, ընկերներին, գործընկերներեին, երկրպագուներին և համբերություն մաղթում։ Դերասանը կապրի իր կերպարներում։