Վերջին օրերին հայ հանրությունը քնում և արթնանում է տասնյակից ավելի զոհերի ահասարսուռ տեղեկությամբ։ Մարդու բանականությունն ուղղակի պայթում է և չի կարողանում ընդունել կատարվածը։

Իսկ տղաներն ուղղակի վայելում էին կյանքը, նպատակներ մշակում, երազում և պատրաստվում կյանքի նոր փուլ մտնել, բայց ճակատագիրն այլ բան էր որոշել։

Կանգ առավ նրանց կյանքը և կանգ առավ ամենադաժան կերպով։ Նրանք իջել էին դիրքերից և որոշել նշել այդ իրադարձությունը։ Տղաները հաց են կերել, պարել, երգել և լիաթոք ուրախացել։

Նրանց զորամասային խնջույքից մի հատված է տարածում գտել, որը դիտելիս հնարավոր չէ զսպել արցունքները․ չէ որ նրանց կյանքը նոր էր սկսվում, դեռ ամենաքաղցր տարիները առջևում էին։ Ընդամենը տասնութ — քսան գարուն տեսած երիտասարդ տղաներ, որոնք ուղղակի անվերադարձ գնացին։

Վարը ներկայացված տեսանյութում կարող եք դիտել զոհված տղաների խնջույքից մի փոքրիկ հատված, որն անսահման հուզիչ է։