Նրբադեմ գեղեցկուհի, անկրկնելի երգչուհի Քրիստինե Պեպելյանն այս օրերին, ինչպես յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, ինքնամեկուսացել է ընտանիքի հետ։ Օրերս նա կոչով դիմել էր իր հետևորդներին՝ հորդորելով մնալ տանը, հոգ տանել ինչպես մտերիմների, այնպես էլ տարեցների մասին ու ինքնամեկուսանալ՝ չվարակելով մյուսներին։
Նա այս օրերին իր սթորիներում ցուցադրում է հատկապես որդու առօրյան։ Փոքրիկը նստած հետևում է մանկական համերգի՝ ուրախությամբ ձայնակցելով ու պարելով։
Քրիստինեն, սակայն, տխրում է արտակարգ դրության պատճառով ընկերներից հեռու մնալու պատճառով։ Նա սթորիներ բաժնում լուսանկար է տեղադրել «Ամարաս» պարային համույթի ղեկավար Վիկայի և փոքրիկի հետ։ «Լավ ժամանակներ էին» գրել է Քրիստինեն ու լացող սմայլիկներ տեղադրել։
Իրապես, հայ աստղերն օրինակ են ծառայում հանրության համար՝ մնալ տանը և հոգ տանել մտերիմների մասին՝ մինչ կորոնավիրուսային վարակի ավարտը։
Նա տեսանյութն ուղեկցել է #մնատանը հեշթեգով՝ կոչ անելով նման կերպ կազմակերպել առօրյան։