Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա շնորհավորել է գործադիրի ղեկավարին տարեդարձի առթիվ և մաղթել քաջ առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ հաջողություններ պետական գործունեության մեջ: Նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ կառուցողական երկխոսությունը ու համատեղ սերտ աշխատանքը:
Նրանք քննարկել են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում համահագործակցության ուղղությամբ իրենց առաջիկա անելիքները և մի շարք այլ հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր շնորհավորական ուղերձն է հղել նաև Դմիտրի Մեդվեդևը:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Իջևանում:
