Նաիրի Հոխիկյանը, ով հայտնի լրագրող է, բավականին մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում։
Նաիրին օրերս հայտնել է, որ վերջին օրերին իշխանական որոշ անհատներ երկուանգամ դիմել են իրեն և խնդրել, որ դավաճանի պիտակավորում իրենց չտա, քանի որ դա վիրավորում է իրենց անձը։ Հոխիկյանը որոշել է նրանց պատասխանել համացանցային տիրույթում գրառման տեսքով։
Եվ այսպես, Նաիրին նշում է, որ ինքը մնում է այն կարծիքին, որ նրանք դավաճան են և այդ պատճառով էլ այդպես է անվանում և որ դա նրանց համար չպետք է վիրավորական լինի։
«Վիրավորական այն կլիներ, եթե այդ մարդկանց անվանեի «շան որդի», «վիժվածք», որոնք իմ հրրապարակային բառապաշարում չկան, իսկ «դավաճանը» փաստի արձանագրում է, որը բազմիցս ապացուցվել է»,- գրել է Նաիրի Հոխիկյանը։
Այնուհետև հավելել է, որ դավաճունությունն այլ անուն չունի և այն մեծ, թե փոքր, պետք է պատժվի։