Այսօր գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ շուտով հակակոռուպցիոն նոր դատարան կստեղծվի: Նա խոսել է այս դատարանի գործառույթների մասին և լրագրողներին է ներկայացրել մանրամասն տեղեկատվություն այս ստեղծվելիք կառույցի աշխատանքի մասին:
Ըստ կառավարության ղեկավարի, պետք է ստեղծեն հակակոռուպցիոն դատարան և միջազգային դոնորներին փորձեն համոզել, որ իրենք ամբողջ ֆինանսական բեռը՝ աշխատավարձի մասով, կարողանան վերցնել իրենց վրա։ Արդյունքում հանրությունը իսկապես կտեսնի, որ անկախ դատական համակարգն օգուտ է պետության ու յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ երեք տարի հետո արդեն իրենք հստակ կկարողանան մարդկանց բացատրել, որ դատավորներն արդեն պետք է ստանան ամսական, օրինակ՝ 2,5 կամ 3 միլիոն աշխատավարձ:
ՀՀ վարչապետը ստեղծված խնդրի վերաբերյալ ասաց, որ կառավարությունն արդեն իսկ քննարկումներ է ունեցել միջազգային տարբեր գործընկերների հետ:
Նա այդ գործընթացի հետ կապված,մասնավորապես ասաց, որ այդ աշխատանքը անպայման պետք է շարունակական բնույթ կրի, որպիսի գործընկերներն այդ համապատասխան աջակցություն ցուցաբերեն Հայաստանին: