Վարչապետը ԵԽ պատվիրակության հետ քննարկում է ունեցել դատաիրավական բարեփուխումների վերաբերյալ:
Այսօր ՀՀ գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընդունել է քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի գլխավորությամբ Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան առաքելության անդամներին:
Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան առաքելության անդամներին: Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկեն են կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումներին վերաբերվող հարցերի լայն շրջանակ: Քրիստոս Ջակումոպուլոսը վերահաստատել է ԵԽ լիակատար աջակցությունը Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների օրակարգին։ Նա նաև կարևորել է դատաիրավական ոլորտում արմատական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին ՀՀ կառավարության կողմից կատարվող և երկկողմ համագործակցությանը միտված գործողությունները:
Կառավարության ղեկավարն արդյունավետ է համարել այս հանդիպումը: