Վալերի Օսիպյանը հանձնարարել  է  անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից, օրինախախտների նկատմամբ լինել  խիստ ու կոշտ


Այսօր  ոստիկանությունում  եղել է աշխատանքային խորհրդակցություն: Այն գլխավորել է  ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի ժամանակ  գործադիրի ղեկավարը կոնկրետ հարձնարարականներ է տվել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին և Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանին՝  այսպես կոչված << սևազգեստ մարդկանց >>  ճիշտ ուղու վրա դնելու գործընթաց սկսել:

Վալերիյ Օսիպյանը   հստակ կարգադրել է անկախ  իրենց զբաղեցրած  դիրքից  ու պաշտոնից օրինախախտների  և ոստիկանների օրինական պահանջները չկատարող անձանց   օրենքի սահմաններում տալ  բավականին խիստ ու կոշտ հակադարձում:

Ոստիկանապետը  աշխատակիցներին հստակ  հանձնարարական  է տվել անխտիր բոլոր  հայտնաբերել  օրինախախտներին    և խստորեն  պատասխանատվության ենթարկել:

Այսուհետ ժամը 23:00-ից հետո լռության կանոնների խախտման դեպքերը բացահայտելու և մեղավորներին խստորեն պատժելու համար, ոստիկանները կկիրառեն  օրենքով նախատեսված բոլոր կոշտ միջոցներ:

Ոստիկանության պետն  այս ամենից  բացի, նաև  հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել  նախկինում կատարված տարբեր  հանցագործությունների բացահայտումներին: Ի հավելումն այս ամենի արձանագրեց, որ ցածր ցուցանիշներ գրանցած բաժիններում պարտադիր  կլինեն  կադրային փոփոխություններ:


Понравилась статья? Поделиться с друзьями: